մարդ։ Ինչևէ, ես շատ կուզեի իմանալ, թե ինչ է մտածելու այդ մարդը, երբ պարտություն կրելով ոստիկանապետի ասած «ոմն անհատից», ստիպված կլինի բացել իմ թողած նամակը։
— Ինչպես թե... Մի՞թե դուք այնտեղ գրություն եք թողել։
— Դե, ճիշտն ասած, ինձ թվաց, որ ներսի կողմը դատարկ թողնելն ինչ֊որ տեղ նույնիսկ վիրավորական կլիներ։ Ժամանակին Վիեննայում Դ֊ն ինձ սաստիկ ծանր կացության մեջ էր գցել և ես կատարյալ բարեհոգությամբ խոստացել էի, որ պարտքի տակ չեմ մնա։ Գիտենալով, որ մինիստրին անկասկած կհետաքրքրի, թե ով է խաղացել իր գլխին այդ խաղը, ես մտածեցի, որ ափսոս կլիներ նրան այդ հարցում չօգնել։ Նա իմ ձեռագրին լավ ծանոթ է, այնպես որ ես պարզապես գրեցի.
Un dessein si funeste,
S'il n'est digne d'Atrée, est digne de Thyeste[1].
Այդ տողը կարելի է գտնել Կրեբիյյոնի «Աթրեոս»֊ում։
anima[2].
Իմ տոհմը հնուց ճանաչված էր իր կրքոտության ու վառ երևակայության շնորհիվ։ Շատերն ինձ խելագար էին կոչում, բայց դեռ հարց է, թե արդյո՞ք խելագարությունը բանականության գերագույն դրսևորումը չէ։ Թերևս այն, ինչ պանծալի է, և այն ամենը, ինչ վեհ է, ծագում են հենց հիվանդագին ուղեղի այն հատուկ վիճակներից, որոնց շնորհիվ իմացությունը վեր է հառնում ի հաշիվ հասարակ գիտակցության։ Ցերեկով երազողներին բացահայտ են շատ բաներ, որոնք մատչելի չեն նրանց, ով երազում է միայն գիշերը։ Մշուշոտ անուրջներում նրանք նշմարում են հավերժի վաղանցիկ պատկերներն ու սարսռալով արթնանում, հիշելով, որ հաղորդակից են եղել մի մեծ