Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լու, լեհացիք զորեղացան, նրանց օգնության հասավ նոր զորք…» Գոլոկոպիտենկոն դեռ խոսքը չէր ավարտել, երբ մոտ վազեց Վովտուզենկոն. «Ատամա՛ն, փորձանք է լինելու, նորից ուժ է գալիս նրանց…»: Վովտուզենկոն խոսքը դեռ չէր ասել, վազեվազ եկավ Պիսարենկոն, արդեն առանց ձիու. «Որտե՛ղ ես, բատկո, կոզակները քեզ են փնտրում: Արդեն սպանեցին կուրենի ատաման Նևիլիշկուն, Զադորոժնուն սպանեցին, Չերնիչենկոյին սպանեցին: Բայց կոզակները դեռ դիմադրում են և չեն ուզում մեռնել աոանց քեզ տեսնելու, և ուզում են, որ մահից առաջ դու նայես նրանց»:

«Հեծիր ձիդ, Օստա՛պ», — ասաց Տարասը և շտապեց, որպեսզի կոզակներին դեռ ողջ տեսնի, որպեսզի մի անգամ էլ նայի նրանց, և որպեսզի նրանք ևս մահից առաջ նայեն իրենց ատամանին: Սակայն նրանք անտառից դեռ դուրս չէին եկել, երբ թշնամին բոլոր կողմերից շրջապատեց անտառը, և ծառերի արանքից ամեն տեղ երևացին ձիավորներ՝ թրերով և նիզակներով: «Օստա՛պ, Օստա՛պ, պինդ կաց»,— բղավեց Տարասը, և ինքը թուրը մերկացնելով սկսեց աջ ու ձախ ջարդել: Իսկ Օստապի վրա հանկարծ հարձակվեցին վեց հոգի, բայց նրանք չէին հարձակվել բախտավոր ժամի, մեկի գլուխը թռավ, մյուսը ետ դառնալիս շուռ եկավ, նիզակը փշրեց երրորդի կողը, չորրորդը, որ ամենախիզախն էր, գլուխը գնդակից փրկեց, բայց շիկացած գնդակն առավ ձիու կրծքին, և ծառս եղավ կատաղած ձին, իրեն գետնով զարկեց և ձիավորին ջարդեց իր մարմնով: «Քաջ ես, տղա՛ս, քաջ ես, Օստապ, — գոռաց Տարասը. — ահա ես էլ քո հետևից…»: Իսկ ինքը շարունակ դիմադրում էր հարձակվողներին: Կռվում և կոտորում է Տարասը, զարկում է սրա-նրա գլխին, իսկ ինքը նայում է առաջ, նայում է Օստապին և տեսնում է, որ Օստապի հետ նորից կռվի մտավ առնվազն ութ անգամ ավելի ուժ: «Օստա՛պ, Օսաա՛պ, պինդ կաց…»: Բայց արդեն զոռում են Օստապին, մեկն արդեն նրա վզով փաթաթեց օղապարանը, արդեն կապոտում են, արդեն Օստապին տանում են: «Հե՜յ, Օստա՛պ, Օստա՛պ…», — կանչեց Տարասը, դեպի նա ճանապարհ բացելով, կաղամբի նման ջարդելով աչքն առածին: «Հե՜յ, Օստա՛պ, Օստա՛պ…»: Բայց նույն րոպեին կարծես նրան խփեցին ծանր քարով, ամեն ինչ պտույտ եկավ և աչքերի