Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և երբ զորականներ նրանից մի քիչ հեռացան, նա վախեցած ետ դարձավ, որպեսզի նայի Տարասին, բայց Տարասն այլևս նրա կողքին չէր: Նրա հետքն անգամ չէր մնացել։

XII

Տարասի հետքը գտնվեց։ Ուկրաինայի սահմաններում երևաց կոզակների հարյուր քսան հազարանոց զորքը։ Այդ արդեն մի աննշան զորամաս չէր և ոչ էլ որևէ զորագունդ, որ ելել էր ավար առնելու կամ թաթարներին հետապնպելու: Ո՛չ, վեր էր կացել ամբողջ ազգը, որովհետև արդեն լցվել էր, ժողովրրի համբերությունը։ Վեր էին կացել վրեժ առնելու իրենց ոտնահարված իրավունքների, իրենց խայտառակ ստորացման, նախահայրերի հավատի և սրբազան սովորությունների անարգման, եկեղեցիների ձազանքի, օտարազգի պաների վայրագությունների, ճնշման և ունիայի համար, քրիստոնյաների երկրում ջհուդների անարգ տիրապետության և այն բոլորի համար, որ վաղ ժամանակներից կուտակել է կրկնապատկել էր կոզակների դաժան ատելությունը։ Երիտասարդ, բայց ոգով արի հեթման Օստրանիցան առաջնորդում էր կոզակների անթիվ-անհամար բանակը։ Նրա հետ էր նրա փորձված ընկեր և խորհրդատու ծերունի Գունյան։ Ութ գնդապետներ առաջնորդում էին յուրաքանչյուր տասներկու հազարանոց զորագունդ։ Հեթմանի հետևից գնում էին երկու ավագ եսաուլ և ավագ բունչուժնին։ Գլխավոր խորունժին առաջնորդում էր մայր դրոշը, հեռվում ծփում և ծածանվում էին բազմաթիվ ուրիշ դրոշակներ և խաչվառներ, մի քանիսը տանում էին բունչուկները։ Կային ուրիշ այլ աստիճանավորներ՝ զորագնդերի, գումակի զորականներ, զորագնդի գրագիրներ և նրանց հետ ձիավոր և հետևակ զորամասեր, որքան ռեեստրային կոզակներ կային, համարյա այնքան էլ եկել էին կոզակներ սեփական ձիերով և ազատ կոզակներ։ Կոզակները եկել էին ամեն կողմից՝ Չիգիրինից, Պերեյասլավից, Բատուրինից, Գլուխովից, Դնեպրի ստորին կողմերից և նրա բոլոր ակունքներից և կղզիներից։ Դաշտերով անցնում էին անթիվ ձիեր և սայլերի անհամար խմբեր։ Եվ հենց այդ կոզակների մեջ, այդ ութ զորագնդերի մեջ ամենից ընտիրը մի զորա