ունեին և առևտուր էին անում. բայց մեծ մասը առավոտից մինչև երեկո քեֆ էր անում, եթե գրպանում զնգում էր հնարավորությունը և ձեռք բերած բարիքը դեռ չէր անցել խանութպաններին և արաղ ծախողներին։ Այդ ընդհանուր խնջույքն իր մեջ մի ինչ-որ հմայիչ բան ուներ։ Դա վշտից խմող գինարբուների հավաքույթ չէր, այլ սոսկ ուրախության կատաղի խրախճանք։ Այդտեղ եկողը մոռանում և թողնում էր այն ամենը, ինչ որ նրան զբաղեցնում էր մինչև այդ: Նա, կարելի է ասել, թքում էր իր անցյալի վրա և անհոգ անձնատուր էր լինում ազատության և ընկերակցության իր նմանների, որոնք բացի ազատ երկնքից և հոգու հավիտենական խրախճանքից, չունեին ո՛չ ազգականներ, ո՛չ անկյուն, ո՛չ ընտանիք։ Այդ էլ առաջացնում էր այն կատաղի ուրախությունը, որ չէր կարող ծնվել ուրիշ որևէ աղբյուրից։ Այն զրույցներն ու շատախոսությունները, որ արվում էին գետնի վրա ծուլորեն հանգստացող բազմության մեջ, հաճախ այնքան ծիծաղաշարժ էին և համով զրույցի զորությամբ լի, որ հարկավոր էր ունենալ զապորոժցու պաղարյուն արտաքինը՝ պահպանելու դեմքի անշարժ արտահայտությունը, չշարժելով նույնիսկ բեղի ծայրը, — մի բնորոշ հատկություն, որով մինչև այժմ հարավի ռուսը տարբերվում է իր մնացած եղբայրներից։ Ուրախությունը հարբած էր, աղմկոտ; բայց այդ բոլորով հանդերձ ամենևին նման չէր խավար օղետան, որտեղ մարդ իրեն մոռացության է տալիս մռայլ և այլանդակ ուրախությամբ։ Սեչը դպրոցական ընկերների մտերիմ շրջան էր. տարբերությունն այն էր միայն, որ փոխանակ նստելու և գրացույցը ձեռքին՝ լսելու վարժապետի փնթի մեկնությունները, նրանք հինգ հազար նժույգների վրա նստած ասպատակում էին. դաշտի փոխարեն, որտեղ գնդակ են խաղում, նրանք ունեին անհոգ և առանց պահպանության սահմաններ, որոնց ի տես թաթարը ցույց էր տալիս իր ժիր գլուխը, իսկ կանաչ ապարոշով տաճիկը նայում էր անշարժ ու դաժան հայացքով։ Տարբերությունն այն էր, որ բռնի կամքի փոխարեն, որով նրանք միացած էին դպրոցում, նրանք ինքնակամ թողել էին իրենց հայրերին և մայրերին և փախել հայրական տներից. որ այստեղ կային այնպիսիները, որոնց վզին արդեն փաթաթվել էր պարանը, և որոնք դժգույն մահի փոխարեն տեսել
Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/26
Արտաքին տեսք