Էջ:Novellas of Erukhan.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աման, որտտի, կամաց կոխն տեևերնին պիտի փլցունես։

Թումիկ շատ հեղ բացակա կըլլար տունեն՝ իր արհեստին իսկ բերմամբը․ և երբոր իր ծնողքը մեռան՝ խնամքի պակասությունե և ծայրահեղ թշվառությունե այլևս շատ քիչ անգամ պապենական խրճիթին փտած տախտակները երերացին անոր կարշնեղ ոտքերուն տակ։ Ամառը լավագույն կը սեպեր լեռը պառկիլ, ազատ օդին, կուրծքը բաց, երեսը աստղերան դարձուցած։ Իսկ ձմեռը հաճախ կը կզկտվեր ձկնորսներու սրճարանին մեկ անկյունը։

Բոհեմի թափառիկ ու թափթփած կենցաղ մը կապրեր մեր ձկնորսը, երբ օրին մեկը հանկարծ իր կյանքը հեղաշրջվեցավ։ Իր դասակարգին պատկանող աղջիկ մը սիրեց, Բերուզը, ձկնորս Ահարոնին աղջիկը։ Սիրո այս անակնկալ հարվածը ինպե՞ս ընդունեց ինք, չկրցավ հասկնալ։ ժամանակ մը ամոթեն կամ համարձակության պակասեն, իրեն պահեց իր սերը․ անով աշխատեցավ, անով քնացավ, անով երազեց և անով տվայտացավ։ Բան մը չըսավ մեկուն. քիչ մը խոհուն եղավ, մինչև իսկ տրտում, իր բարեկամներուն ուշը գրավելու աստիճան։ Բերուզին թովիչ սև աչվըներն ու մսեղ բոբիկ ոտվըները, որոնց կը հանդիպեր երբեմն դրացնության պատճառով, կուռեցնեին իր կուրծքը և մարմինը կը դողացնեին։ Առաջին գործը եղավ նորեն իր հոր խրճիթը բնակիչ և առանձնանալ հոն իր կյանքը լուսավորող այդ ճաճանչին հետ։

Ձկնորս Ահարոն բազմանդամ ընտանիքի տեր էր․ չորս զավակ ուներ, որոնցմե միայն Բերուզը աղջիկ։ Թումիկին ետևի փողոցը կը նստեին, բուն տերերեն լքված խոշոր և կիսափուլ տան մը մեջ, առանց վարձքի։ Բերուզ քսան տարու էր, վայրի աղվորությամբ մը, վհուկի աչվըներով, բնականեն ծարուրված, հաղթական կուրծքով, և համարձակ քալվածքով։ Ավելի պզտիկ տարիքին մեջ, փողոցի անկյունը սիրվըտուքներ ունեցած էր մերձակա թաղեն պատանիներու հետ, որոնք շատ անգամ իրար ծեծած էին անոր համար։ Աղեկ անուն մը չուներ, Բերուզ, բայց գեշ աղջիկ ալ չէր. տարիքը առնելով կը լրջանար և շնորհքով կին մը կըրնար ըլլալ՝ իր դասակարգին համար։ Թեև Թումիկ