Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ս Ե Ր Ի Ն Ա

Անմեկին սրտակից ընկերներ էին, ի տղա տիոց, Լութիկ և Սերոբ։ Հոն, Խասգյուղի բարձունքը, Չըքսալընի ինքնատիպ թաղին մեջ, որուն բնիկները, կնիկ ու էրիկ մարդ, քտջի հտմբավ ունէին, հովարտա են ու վեհանձն, գռեհիկ ու ամեհի, անգութ և բարի ալ, կիներն օտալարցի ու այրերը հայհոյիչ ու գինով, հոն, Լութիկ ու Սերոբ, սերտ բարեկամներ էին, իրենց բարեկամությունը փոխադարձ անձնվիրության բազմաթիվ ապացույցներով կռանված։

Իրենց սրտակցությունը թաղին մեջ առածի կարգ անցած էր։ Գյուղին գինետունները սովորական թատրն էին անոնց խոշոր ու աղմկալի շահատակությանցը։ Գիշերները օղիի սեղանի առջև, քով-քովի նստած էին անոնք, շրջապատված նույն դասակարգի մարգոցմե, տարիքոտ ու երիտասարդ, որոնք կընդունեին անոնց անմրցելի գերակշռությունը։ Խմելու մեջ անոնց ոտքը եկող չկար. գինարբուքի բացառապես հանդիսավոր տոներու, սարքված գյուղին այս կամ այն գինետան մեջ։ Սերոբ և Լութիկ ժայռի պես աննկուն և անկործանելի կմնային խմիչքին ահեղ հարվածներուն տակ, որոնք վերջիվերջո կամ գետին կտապալեին կամ խելակորույս փախուստի կմատնեին բոլոր մյուս կոչնականները, ու անոնք երկուքը միս-մինակ կմնային, արշալույսը ողջունելով զվարթ ու դեռ կայտառ, վերջին գավաթները բախելով ու զիրար համբուրելով։

Հետո անոնք անմրցելի էին նաև ջրհանկրության ասպարեզին մեջ։ Կազմով իրարմե տարբեր, երկուքն ալ հավասարապես օժտված էին մկանային ահավոր զորությամբ։ Լութիկ ավելի