Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հառաչ մը արձակեց կոկորդեն. գլխովը նշան մը ըրավ որ մոտենա։

Ռափիկ արմնալով–զարմնալով, մոտեցավ հիվանդին, քիչ մը հուզված։ Մահամերձը բռնեց անոր գլուխն ու անգույն շուրթերն անոր ականջին տանելով կամացուկ մը ըսավ․

― Ռափի՛կ, ինծի ճանչըցա՞ր…

― Չէ՛.

― Սա կիտե՞ս… պզտիկութեանդ թյութուն կը ծախեիր տե… ցորեկները մեկտեղ կը խաղայինք…

Ռափիկ դարձավ հիվանդին երեսը նայեցավ, հիշատակները պտրտելով․ ու կերևա թե անմիջապես մտաբերեց․

― Ծո, հա՛, Գարեգինը… վա՛յ զավալլը… եղար քի…

― Պիտի մեռնիմ… ամա մեռնելէս առաջ աֆ ըրե ըրածիս…

― Ի՞նչ ըրիր քի աֆ ընեմ…

Հիվանդին դիակնային դեմքը ցավագին կծկում մը ունեցավ․ բռնեց նորեն Ռափիկին գլուխն ու ականջն ի վար փսփսաց․

― Խութիիդ մեջեն թյություն… թուղթ… քիպրիթ գողցողը ես էի… աֆ ըրե…

Մռնչյուն մը արձակելով ետ նետվեցավ Ռափիկ՝ դեմքն ահ֊ ռելի կերպով այլայլած, տժգույն, սևեռական, դողահար։

― Վա՛յ, տուն էիր հա՞… անօրե՛ն…

Ու փայլակի արագությամբ, ակնթարթի մեջ հիջեց իր ամբողջ տառապագին մանկությունը , թշվառությունը, չարչարանքները, ծեծերը, ամեն՚ բան վերջապես, որոնց պատճառն էր, միակ պատճառն էր այդ մահամերձ հիվանդը։ Ռափիկ իր ուխտին հավատարիմ, վեր առավ իր ահարկու սեղմ բռունցքը՝ մեկ հարվածով ջախջախելու համար այդ անխիղճ, անագորույն արարածը, բայց կանգ առավ քայլ մը հեռուն․ քահանան սպիտակամորուս ծերուկ մը, բռնած էր իր բազուկեն, ու հիվանդը կը ցուցներ մատովը։

Հյուծախտավորը, մահճակալին վրա կռնակի վրա փռված հիմակ աչքերը փակ, կզակը կը շարժեր միայն․

― Ա՛ֆ ըրե… ա՛ֆ ըրե… ա՛ֆ ըրե…

― Ի՞նչ եղավ, ի՞նչ զգաց Ռափիկ․ վար ինկան իր հուժկու բազուկները,