Էջ:Novellas of Erukhan.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետո, շալը հանեց Սիրանույշ, գլուխը դեպի առաջ խոնարհեց՝ մորթվող ոչխարի մը համակամությամբը , վե՛ր առավ ծոծրակին մազերը և ձկնորսին մոտենալով ըսավ.

― Պա՛գ։

Համբիկ պահ մը դիտեց իր առջև խոնարհող այդ դժբախտ արարածը, աչվըներուն մեջ թացություն մը երևցավ, փոխանակ ծռելու քայլ մը ետ գնաց և ձայնով մը, ուր խորին տխրության երանգ մը կար, ըսավ.

― Չո՛ւզեր, առ ձուկը կրնա՛։