— Թոհա՜ֆ պան, մրմռաց, ա՞ս ինչ ըսել է, պալըխնեըը սրդողեցա՞ն ինծի։
Նորեն ծովին տակն իջեթուց զանոնք, բայց այս անգամ քիչ մը փոխեց անոնց տեղը։
Երբ հաջորդ գիշերը, որոշյալ ժամուն գնաց սափորնեոր տուն բերավ, ափ ի բերան մնաց երբ ձեռքն անոնց մեջ մխրճեչաթ միայն ջուր գտավ։
Այս անգամ հայհոյեց Հաճի Թումա, բարկությունեն քիչ մընաց գետինը զարներ ջախջախեր անիծյալ պարապ սափորը։
Բայց համբերեց, նորեն իրենց տեղը տարավ դրավ զանոնք, ու տուն դառնալով անկողին մտավ, տենդոտ ու ջղագրգիռ։
Մեծ անհամբերությամբ սպասեց հաջորդ գիշերվան, որ վերջապես հասավ։ Ի՜նչ սրտադողով, ի՜նչ մտահոգություններով պաշարված մտավ ծով հեք կույր ձկնորսը։ Սահեցավ դեպի սափորները, գորովանքով գրկեց զանոնք ու արմուկի հզոր բախումներով եզերք հասավ, տուն մտավ, և առանց ձեռք դիացնեքու անոնց, ըսավ կնկանը
— Ուսկո՛ւկ, սվոնց մեջ տուն նայե։
Իսկուհի տուտուն ձևռքովը շոշափեց սավփորներուն ներսն, ու... դարձյալ ոչինչ։
— Պան չիկա, Թումա, ըսավ վհատյալ ձայնով։
— Վա՛յ...
Եվ այս անգամ արձակած հիշոցը սոսկալի էր։
Հետո, ձայն ձուն չհանեց, աղետալի լռությամբ մը առավ սափորները, տենդոտ քայլերով հեռացավ տունեն և իրենց տեղը դրավ, ծովին տակր։
Բայց տուն մտած պահուն կը մրմռար, աչքը քթթելով.
— Հասկցա, վաղը գիշեր կիտեմ ի՛նչ պիտի ընեմ։ Հաջորդ իրիկունը, մութը կը կոխեր, ու ծովին հանդարտ մակերեսին վրա խավարը թուլորեն կը փռվեր` կապարի հալոց մը երևույթն ընծայելով անոր։
Գերեզմանոցի մը ծանր հանդարտությունը կը տիրեր ծովեզերքին վրա. ծովային քանի մը թռչուններ՝ մտացածին ստվերներու պես` կը հեծեին այդ լռին շրջապատկերին վերևը և ատեն