Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոխի մեջ՝ քար, սիրո մեջ՝ վարդ, սիրտ մ՚ունի...
Անույշ աչեր, ժըպիտ, արցունք տեսա լոկ,
Կուրծքս վարսեր լանջ մ՚ըզգաց սիրատրոփ.
25 Սիրո մրմունջ՝ հառաչ լսեցի բեկբեկ խոսք,
Դողդոջ ու գիրգ պաղ ձեռք մ՚ըզգաց ձեռքըս սոսկ
Թևերուս մեջ լույս մը՝ հով մը մարեցավ...
էակ չէր նա, այլ սեր, հուր, շունչ, ժըպիտ, ցավ,
Ըստվեր մ՚էր նա, որ սահեցավ զերթ թախիծ,
30 Բայց կանգ առավ՝ փոս մը, քար մը ցրցուց ինձ՝
Հիշատակ մը՝ գերեզման մը՝ սուրբ սափոր...
Ուր կը հածի հեկեկով սիրտս ցողաթոր...
Երանի թե ըլլամ ես շիթ մ՚արտասուք
Ի անհետանամ դամբանիդ քով սիրասուգ,
35 Եվ կամ թե խոտ մ՚ըլլամ ու հոն ես ցամքիմ...
Ո՜հ, կյանք պետք է տալ սիրտ տրվի թե կուսին.
Դարեր անցնին շուքըդ պիտի չը մեռնի,
Արցունքներով կյանքըս պիտի ուշ թոռմի,
Շիրմիդ վարդերն դեռ չը թոշնած գըրկեմ քեզ,
40 «Կյանք կուտաս սիրտ թե տաս» ըսին ետևես...


1809, Օգոստոս 10