Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. ՄՆԱՍ ԲԱՐՅԱՎ



Առտու մը դեռ մթնշաղ
Կը ծավալեր շող ու շաղ,
Ծաղկանց մեջ քեզ տեսա ես,
Կը ժպտեիր լուսնո պես։

5 Աչերդ սիրո ատրուշան,
Մատներդ էին գիրգ շուշան,
Այտերդ վարդի նոր թերթեր,
Նայվածքեդ ծներ նոր եթեր:

Սիրտըս թըռավ ոտքիդ տակ,
10 Սիրեցի քեզ, իմս հրեշտակ...
Սիրով եղան ձյուն մազեր,
Ըսին՝ կյանքը երազ էր:

Մինչդեռ դու չես սիրեր զիս,
Մ՚իշխեր գոնե տկար սրտիս.
15 Ուր որ երթամ դեմքդ ինձ հետ՝
Նայվածք չէ այդ... մահո՜ւ նետ։

Երբ անտառին խորն նըսեմ
Կերթամ լալ՝ լուռ մենաճեմ,