Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դարձյալ հոն կը գտնես զիս,
20 Տերևներեն կը խոսիս:

Երբ առվակին եզերքը
Նըստիմ սփոփել իմ վերքը՝
Դարձյալ դու կը գտնես զիս,
Ալյաց մեջեն կը ժպտիս։

25 Երբ լեռները կը փախչիմ,
Որ չը տեսնեմ քեզ, հանգչիմ,
Հողմույն մեջեն կը խոսիս,
Թե՝ դու բնավ չե՜ս սիրեր զիս։

Լուսնի լուսով գիշերը
30 Երբ ցողեն իմ աչերը,
Դարձյալ դու կը գտնիս զիս,
Աստղերուն մեջ կը ժպտիս:

Եսկ գերեզման երբ մտնեմ,
Քեզ հոն պիտի չը գտնեմ...
35 Մնաս բարյա՜վ․.․ Հայուհիս,
Անգո՜ւթ, արցունք մ’ալ չունիս։