Շատերնիս գրեթե կզգամք, որ խոսարանը վերոհիշյալ հառաջադիմության ջահերը կարտադրե. ուրեմն ինչո՞ւ կը դանդաղինք յուրաքանչյուր թաղի մեջ խոսարաններ բանալու, ո՞վ կարգելե մեզ — ոչ մարգ և ոչ օրեն։
Թատրոնին ծուռ նայեցանք՝ պատճառելով, թե սիրային դեպքեր կը գործադրվին թատերաբեմին վրա և անոր քաղաքակրթական և բարոյական օգուտներուն աչք դոցեցինք է երեսե ձգեցինք բարին ու չարը, արդարն ու անիրավը, վսեմն ու նվաստը և աշխարհային դարձվածքներն և գաղտնիքները մեր առջև պարզող այն գեղեցիկ տեսարանը թողուցինք որ մթագնիք հավիտենական սեր մրմնջող այն սրտաշարժ քնարը թողուցինք որ փոշոտի, թեպետև հոն զգացինք հին գլխո անկումը և նորին վերականգնումը։
Վերջապես այս հարկն ալ փակեցինք կամ քակեցինք։
Պատճա՞ռ։
Վասնզի թատերաբեմին վրա դերասանուհի մը «կը սիրեմ զքեզ» կըսե եղեր։ Խեղճը չէ կարող նշմարել այն արցունքը, զոր այն խոսքին վրա հեղինակը թափած է և արտասանողն ալ կը փղձկի գուցե։
Բայց վերոհիշյալ «բծախնդիր» հին գլուխը «օրթա օյինիի») և ուրիշ խայտառակ ներկայացմանց հանդիսատես կըլլա եղեր — այդ հոդ չէ...
Թատրոնը իրեն չը հաճախելուն երկրորդ պատճառ մ՚ալ ավելցուց հետո՝ ստակ։
Թատրոնը թեպետ ինկավ, բայց նորեն հոգի կառնու), վասն զի իր փլատակին մեջ դեռ լույսը պլպլաց։
Գալով խոսարանին՝ իր բեմին վրա առ այժմ ոչ կին (Բայց կը Փափագինք որ ունենա) և ոչ դրանը, մեջ ստակ ունի