2. ԹԱՏՐՈՆ
Ամեն հիմնարկություն և սկզբնավորություն իր հաստատությունը ունեցած օրեն կունենա նաև իր հակառակորդներն ալ որոնք, զանի խորտակել ու անհետացնել կուզեն. ուստի այն հիմնարկությունները, հակառակորդաց կամացը չը զոհվելու համար, պետք է անոր հիմերը խիստ զգուշությամբ և ավելի ամուր կերպով հաստատվին՝ որ ո՛ևիցե փոթորիկի մը բռնված ատեն, եթե յուր մասնիքներն ալ խորտակվին, գոնև յուր հիմերը հաստատ մնան։
Մեր մեջ բավական ժամանակե ի վեր բազում հաստատություններ եղան, բայց դժբախտաբար ասոնցմե շատերը անհետ եղան ի շնորհս հակառակորդաց (ինչպես խոսարանի հաստատությունն ալ, որ իր ծնունդը առած օրեն իր թշնամիներն ու հակառակորդներն ունեցավ), բայց ասոնք լավ գիտնալու են, թե ամենափոքրիկ վնաս մը կամ արգելք մը չը պիտի կրնան հասցնել, քանի որ անոր հիմերը ավելի հաստատ և խիստ խորը ձգված են ժողովրդյան սրտին մեջ. այնպիսի հաստատություն, որոնք հառաջադիմության շավղին հետևող ազգի մը նախաքայլերն են և առանց անոնց՝ հառաջադիմությունը անկարելի է։
Ո՞ ւր են այնչափ այլևայլ նպատակներով կազմված ընկերությունները, ի՞նչ եղան ատոնք, և ի՞նչ արդյունք կրցին