Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հառաջ բերել,— ոչինչ, այլ մեկ մեկ անհատի կրից և թշնամացը զոհվելով, անհետացան՝ առանց արդյունք մը հառաջ բերելու և ահա ասոնցմե մինակ Հայկական և Անձնվեր ընկերությունները դեռ հաստատ կեցած են²), որոնք մեծապես օժանդակեցին ազգին և դեռ կօժանդակեն թե բարոյապես և թե նյութապես։

Այս հաստատությանց կարգեն է նաև թատրոնի հաստատությունն ալ, որ երբեմն զանազան թշնամիներն պաշարվելով, նախատվեցավ, բամբասվեցավ և վերջապես այնպիսի վիճակի մը հասավ, որ միշտ խափանվելու երկյուղը կազդեր ճշմարիտ թատրասերներուն․ և ահա դեռ այդ անորոշ և տատանյալ վիճակովն է, որ կը շարունակվի մինչև ցայսօր: Թատրոնը հայելի մ’է, որուն մեջ մարդս կրնա իր ճշմարիտ պատկերը տեսնել և որով իր վրա նշմարած անհաճո տեսքերը անհետացնել և մաքրել, իսկ դերասաններն ալ մեկ մեկ դաստիարակներ են, որ ամեն աստիճանի մարդոց ճշմարիտ պատկերը կամ բարության և լավության հետևանքները ներկայացնելով, մարդուս բարոյական զարգացմանը պատճառ կըլլան․ ուստի, սրտի և մտքի բարոյական զարգացմանը փափագողը պետք է թատերասեր ըլլա, կամ այն, որ թատերասեր է՝ ուրեմն բարոյականության ծավալման ալ փափագող է։

Ամեն լուսավորյալ ազգ՝ այս ճշմարտության համոզված ըլլալնուն, քանի քանի թատրոններ և թատերական խումբեր ունին իրենց մեջ, որոնք միշտ պետք եղած քաջալերության արժանացած ըլլալնուն, կարողացեր են օրինավորություն պահել և հառաջադիմել, և ասով ժողովրդյան համակրությունն ալ գրաված են։