Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք, որ իբր լուսավորյալ ազգ կը պարծինք և միշտ հառաջադիմության քայլեր առնելու կաշխատինք, այս ճշմարտությունը, որ ինչպես ըսած էինք, թե հառաջադիմության միջոցներեն մեկն է, իբր երևակայություն մը կը նշմարենք և թատրոնը ոչ թե բարոյական և օգտակար հաստատություն մը, այլ իբրև ղբոսատեղի մը կը նկատենք, և ահա ասոր համար է, որ մինչև ցարդ օրինավոր Հայ թատերաբեմ մը ունեցած չենք:

Ժամանակ մը Արևելյան անուն թատրոն մը ունեինք։ Ասիկա մեկ քանի տարի շարունակ Հայ ներկայացումներ տալով` կրցավ հասարակության ընդունելությանը և քաջալերությանը արժանանալ. բայց հանկարծական արկած մը զանի իր այս ընթացքեն դադրեցուց3):

Բայց և այնպես. երբեմն երբեմն այլևայլ անուններով թատերական խումբեր և վարչություններ տեսնվեցան4), որոնք նույն թատրոնը դարձյալ վերականգնելու հուսով աշխատեցան, զոհվեցան և վերջապես վնասվեցան թե բարոյապես և թե նյութապես, բայց, ավաղ, որ իրենց այս աշխատությունը, որ նյութական оգնության կը կարոտեր, բնավ քաջալերող չեղավ. այն ժողովուրդը, որ խիստ գեշ օդերուն անգամ հեռավոր տեղերե խումբ խումբ թատրոն կը հաճախեր, կարծես այն ատեն այլևայլ պատճառաբանություններով անտարբերության մեջ թաղվեցավ և սկսավ անտարբեր աչոք դիտել, մինչդեռ մեկ քանի տարի հառաջ իբր լուսավորության նախաքար մը և ազգության փառք մը կը համարեր։

Ի՞նչ շահ կրցանք ունենալ ասկե, ոչինչ, բայց եթե նույն խումբերը անօգնական մնալով, տեղի ունեցած մեկ քանի անտեղությանց ու ապօրինավորությանց առաջքն առնուլ անկարող