Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենք օտար թատրոններ, որ մեզի բնավ օգուտ մը չընելեն զատ` մեծ ամոթ մ՚ալ կրնա համարվիլ, քանի որ մենք մեզի համար թատրոն մը ունինք. այո՛, թողլով մեր թատրոնը կը հաճախենք հոն, որովհետև օտար թատրոնները ավելի զարդարուն են և դերասաններն ալ ավելի հառաջադեմ, որովհետև մեր թատրոնը խիստ աղքատ է և դերասաններն տկար, հետևաբար` ապօրինի. կուզենք որ մեր թատրոններն ալ օտար թատրոններու նման ըլլան։ Զարմանալի պահանջում. ենթադրենք պահ մը, թե ներկա թատրոննիս յուր այս կաղն ի կաղն ընթացքին մեջ անգամ, պետք է ամենայն կերպիվ անոնց փայլունությունը ունենալ.— շատ աղեկ,— այն անձը, որ ամեն զոհողություն և վնաս չէ խնայած և յուր վնասը գոցելու համար օտար ներկայացումներ տալ ստիպվեցավ, ալ ավելի ծախքեր ընելու համար որո՞ւ վստահի, (բայց դարձյալ նույն անձն էր, որ կատարյալ սիրահարի մաս կատարողի մը 10 ոսկի ամսական կը խոստանար) ժողովրդյա՞ն,— մեր ժողովուրդը միշտ նորասեր ու կասկածոտ է, ամեն բանի սկիզբը հը հարգե, կը քաջալերե, կը պաշտե և վերջապես անոր հարատևության ի բոլոր սրտե կուխտե, բայց փոքրիկ շարժում մը, կասկած մը կարող է ժողովրդյան այս եռանդը մարել ու ամեն խոստում մոռցնել— ահա ճիշտ այս հետևությունն ունեցած է թատրոնի մասին ժողովրդյան ունեցած փափագն ու տված կարևորությունը, ուրեմն, ինչպես համարձակի ալ ավելի պարտուց տակ ճզմվիլ, քանի որ ժողովրդյան կողմեն փոքրիկ շարժում մը և քաջալերություն մը անգամ տեսած և ընդունած չէ։

Արդ, ո՛ ժողովուրդ, մենք բուն մեր ուզածին նման թատրոն մը ունենալու համար պետք է հարգենք զանի, որ մինակ