Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս նպատակին և մեր անվան պատվույն համար կաշխատի, քաջալերենք զանի, որ նա ալ մեզ գոհացնելու կարող ըլլա, թողունք օտարները, որովհետև օտարներեն չկա մեզ հույս, հուսանք մինակ Հայ անունեն, սիրենք ինչ որ Հայ անունը կը կրե, Հայը միայն կրնա հայուն օգնել և անոր ցավակից կամ ուրախակից ըլլալ։ Այո՛, անցյալին մեջ տեղի ունեցած մեկ քանի անտեղությանց պատճառավ, մեր սրտին մեջ դեռ ամփոփ կեցած ատելությունը անհետացնելով, պետք Է չի զլանալ այն քաջալերությունը անոր, որ ապագային և թե ներկային մեջ ՀԱՅ անունը կրող թատրոն մը մեզ ներկայացնելու փորձ կը փորձե, և փոխանակ օտար թատրոններ հաճախելու, դիմենք հոն և մեր տեսած ու նշմարած պակասությունները ու ապօրինավորությունները լրջմտությամբ իմացնենք վարչության, որ նա ալ առանց վարանելու իր նպատակը կատարելագործել աշխատի, ասով ոչ թե ուրիշ բան մը, այլ Հայ թատրոնի մը հաստատությանը օգնած, օտարներու առ և մեր պատվույն պաշտպանությանը աշխատած և Արևելյան թատրոնին՝ մեր վրա ծանրացուցած նախատինքը անհետացուցած պիտի ըլլանք։