Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օվկեանին, որ իմ ներսս կը փրփրի․— այլ ո՛չ հարկ է այն ծափահարին ձեռքը թոթվել և այն քրքիջին դեմ որոտալ։ Սիրել և մաքառիլ։ Ահա սրտիս ծալուցը մեջ երկու հրատառ բառեր, ճակտիս տակ երկու հրաբուխներ։

Ահա իմ գաղափարս.

Խառնել գահոսները, մոտել այն վհին, ուր ճառագայթը կը սոսկա թափանցելու. վիհ մը, որ կը շնչե, և գծուծ, գունատ և անզոր էակներու վխտում մը անոր աղիքը կը կազմե. լույս և ձեռք կը պոռա նա։ Այն վիհը մարդկության ահագին և խորունկ վերքն է։ Լույսը և եղբայրության շունչն է անոր սպեղանին։

Հոս կ’ուզեմ խառնել նաև գարուց մոխրակույտը և ի տես բերել այն մարած հրաբուխը1), որ ասկից տասնևինը գար առաջ վերանորոգության կայծեր սփռեց, այն կարմիր բլուրը, ուր լուսեղեն դիակ մը վառեցավ2) ահավոր ջահի մը պես. այն արտոսրալից խորշը, ուր տիեզերքն հեղաշրջող սա փոթորիկը հեծկլտաց՝ «Սիրեցեք զ’միմյանս»3

Բայց ավա՜ղ որ Գողգոթան միջին դարը պիտակեց։ Այն վսեմ փոթորիկը արյան ծովեր ալեկոծեց, փայտակույտներ հրահրեց։ Մենաստաններու մեջ մահաշշուկ հծծյուն մը սողաց: Տիեզերքի երակներուն մեջ ցուրտ սարսուռ մ’Էր այն։

Խղճի շղթա հյուսեցին կողմնակի չարաշշուկ գանչյուններ։

Ա՜հ, ո՛րչափ այլայլեցին Աստվածաշունչ հեղափոխականին հագագը։

Եվ դեռ մինչև հիմա միայն երկու իր ակնածությամբ և հավատարմաբար կը նային այն հեղափոխական հրաբուխին,