Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկնի աստղը և հյուզին փոշոտ լուսամուտը՝ նվաղյալ աչքի պես։

Ա՜հ, մինչև ե՞րբ մարդիկ թույն ու խավար պիտի շնչեն։

Ե՞րբ պիտի լռե թնդանոթը։

Ե՞րբ պիտի սիրե կղերն ալ։

Ե՞րբ տիեզերք համեղբայրության վառարան մը պիտի ըլլա։

Ե՞րբ պիտի ծավալի համայն աշխարհ իր ամբողջությամբը ԼՈԻՅՍԸ։

Ե՞րբ:

Արդյոք դեռ շատ դարե՞ր կան հոլովելիք։

Ես կը տարակուսիմ, որ չըլլա թե աշխարհ իր երկանցը մեջ այս երազները հեղհեղած միջոցին ալեվորի և լուսածամ աստղերուն վարսերը թափթփին։

Այլ ո՛չ, հարկավ Աստծո մը ըմպած բաժակին մեջ պատրանք չի գտնվիր։

* * *

Այս օրերս երբ Օրագիրը նորափետուր տեսա) բերկրեցա, համակրական նոր նշույլ մը կ՚ընդշմարվեր հոն։ Հիրավի որչափ զմայլում ազդեց ինձ այդ կերպարանափոխությունը,— ինչպես շատերուն,— երբ նա հառաջադիմության նշանավոր քար մը կ՚առներ և իր մեջ կը փայլեր հայկական լեզվին կորովը։ Կը շնորհավորեմ այդ հսկա քայլը։

Օրագիր հրապարակ իջնելեն ի վեր Հայ հասարակությունը զայն համակրությամբ ընդգրկեց, վասնզի Օրագիր, վսեմ և ազատ գաղափարներ արտաշնչեց։ Անշուշտ այս անգամ ալ, որ հայկական լեզվով ոգևորվեցավ, ազգն իրավամբ իր