Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

***

Վարդի և արշալույսի ամսուն՝ Մայիս 24ը8) կը մոտի։ Կրակոտ հիշատակի մը սրտագրավ թվական։ Տես սա կապույտ եթերին ձյունատիպ ամպիկը. տես սա Վոսփորի խաժագույն ալին.— ձգե՛նք, եղբա՛յր, թող երկին ու ծով իրարու նային։

Տես սա կանաչագեղ թավուտքը։ Շուք և փսփսուք ունի.— ձգե՛նք, եղբա՛յր, թող հոն սիրեն։ Տես սա դափնեզարդ և դրոշավոր շոգենավները, որոնք Վոսփորի խաժագույն լանջը պատռելով կը թռչին։ Անոնց մեջ խուռն ու զվարթ ամբոխ մը կա։ Հոն սրտերը շոգենավին անիվներեն ուժգին կը բաբախեն։ Կարծես թե եռանդը զիրենք կը տանի, քան թե շոգենավին մեքենայն։ Հոն կիներ ալ կան։ Հաստատուն աստղերու պես զիրենք շրջապատող մոլորակներուն լույս տվող էակներ։ Ծածանող դրոշակներ, բոցավառ ճակատներ, դյությալ նայվածքներ, կցկտուր ձայնարկություններ, նվագարանաց թըրթըռումներ ...։

Ո՜հ, ուր կ’երթա այս սրտագրավ շենքը։

Հոն, ուր կան նաև ամպիկներ, ալի, թավուտք, շուք ու փսփսուք։ Գեղ, գույն, բույր, ամեն բան կա հոն։ Բայց հոն ա՛յլ է սերը։ Հոն շատեր զիրար կը սիրեն, հոն հոգիները կը սիրեն, հոն հայրենիք մը կը սիրեն։ Հոն կայսերաշնորհ Սահմանադրության մը9) հիշատակը կը տոնեն։ Հոն ագգային հանդես մը կը կատարվի։

— Այդ շոգենավը նետվինք ուրեմն, եղբա՛յր, որ կարծես թե Վատիկանը զարնող շանթեն շուտ այն սրբավայրը կ՝ուզե