Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նետվիլ, հոն, ուր հոգիներու բուրում մը կը ծավալի։ Ազգային հանդեսները ազգի մը շնչառություններն են։

Բայց բա՜բե։ Ո՜րչափ կարճ կը տևե այս սիրային օրը: Արևը կը փութա իր ճառագայթները լերանց գագաթը մարելու: Իսկույն օդը կը տարաժամի, մինչդեռ սրտեր դեռ կը բաբախեն և շուրթեր դեռ կը դողդոջին խոսելու համար։

Շոգենավները կը սուլեն։ Բաժանում կը գուժեն։

Տեսե՞ր եք այն ալին, որ հանդիսականները ի ծով կամ ի վերադարձ հրավիրելու համար ծովափին ավազներուն վրա կը շփշփա։

Տեսե՞ր եք այն հսկա ծառերուն սոսափած տխուր «երթալը բարյավ»ը, որոնք իրենց շուքին տակ հյուսված մտերմությանց վկա հանդիսացան:

Հիրավի դառն է այս ժամը։ Բայց ամբողջ տարի մը դառն չըլլալու համար երանի թե այն բոցավառ ճակատները չը մարին, երբ այն օրվան ։ Վերջալույսը հորիզոնին վրա մարի։