Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4. ՊԱՌԱԿՏՈՒՄ ՄԸ

Լուսավորության հսկա մը այս օրերս ծանր կնճիռ մը կ՚երկնե։

Կառափն իր գաղափարը կը ծաղրե։

Ազգասեր մը ազգային ներդաշնակութենեն թել մը կը կոտրե¹), ազգին սրտին վրա մշտնջենավոր վերք մը կը փորե, վերք մը՝ զոր Ագապյան բուրաստանի) ծաղիկները կը պճնեն:

Ագապյանը գրկող գաղափարին ձայնախող հարված մ՚է այդ։

Ցուրտ օձտում մը, որ Ագապյանի վսեմ նպատակին վրա ոճիրներ կը ջարդե։

Ինչո՞ւ այդ օձտումը:

— Ի՜նչէ ազգային ամբոխն ու ժխորը ամբաստանե՜լ։

Միթե անցյալ տարվան Սահմանադրության հանդիսին) ազգն իրավունք չունե՞ր իր քույրերը կամ ապագա մայրերը տեսնելու վազել, որոնք կուշանային4) հանդիսավայրին առավելավյուն ներշնչելու։

Սակայն իցի՜վ թե՝ այս տարի ալ Ագապյան աշակերտուհիները Պեյգոզի ծովափը բերող շոգենավին անիիվը կոտրեր) քան թե ազգի մը սիրտը։

Գուցե այս տարի Ագապյանք ճերմակ հեղեղի մը անզգայությամբ չէին անցներ սիրազեղ ամբոխ մը մոգաբար պատռելով։