Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5. ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Առ. Պ. Ա. Լուսինյան.— Գանձանակ մը.— Հայրենասիրաց խումբ.— Սահմանադրության հանդեսին նոր փայլեր.—

Ագապյան մը.

* * *

Պարո՛ն.

Ներեցեք եթե պատասխանս ակամա քիչ մ՚երկարաձգեցի:

Շնորհակալ եմ Ձեր այդ ողջույնեն:

Սիրեցի այդ ողջույնը՝ ծարավի հանճարի մը այդ ջերմ ընդգրկումը։

Չեք խաբվեր. այն համեստ գաղափարները, որոնք որոտալու հետ բուրել, շանթելու հետ բուծել գիտեն՝ այն գաղափարները պատրաստ եմ զինել իմ կողմես։

Սակայն կը ցավիմ որ չեմ բոլորուվին, զոր դուք կը նկատեք Ձեր պըչրող գրչովը։

Այն դափնիները, զորս դուք իմ ճակտիս բոլորել կ՚ըղձաք՝ կը ճնշեն արդեն ճակատս։

Անտեղի կը թոթվեք Ձեր ծաղկապսակ քնարը, հանճարի այդ վեհ սիրտը ի զուր կը սասռեք։