Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թո՛ւյլ տվեք, Ազնի՛վ բարեկամ, որ Ձեր այդ ջերմ համակրության դիմաց սիրտս լուռ դողդոջե։

Դուք զիս լավ նկարագրեր էիք. արտոսրի պես լռիկ և հառաչի պես մթին, դուք որ աստղիկ նման խայտալ և շանթի նման որոտալ գիտեք։

Խոսեցեք և սավառնեցեք, պերճախո՛ս բարեկամ, և թույլ տվեք, որ բևեռային երկրի պես ցուրտ, տխուր ու դալկահար ճակտի մը վրա լոկ լուռ խորշոմներ ծալվին, ցավոց թերթե՜ր, և հանհարը շրթանց մեջ մեռնի, քանի որ Ձեր կրակոտ ճակատն անգամ պերճախոս հանճարին բեմ մը կը ներկայե։

Սակայ¹³ չեմ ուզեր հոս խոսքս երկարել։ Արտերու խոսակցությունքը14 աստղերու15 և16 տերևներու շուքին վերապահենք, Ազնի՛վ բարեկամ...։

Այնպիսի նյութեր ունիմ, որոց վրա խոսելու տեղ մերթ որոտալ, մերթ բուրել, մերթ սարսափիլ17 հարկ է. կոչման18 և19 սրտի20 դյուցազներ21 են22 անոնք23 վսե՜մ հիշատակներ. խոկմանցս24 վրանին մեջ25 թռչտող26 հրեշտակնե՜ր27:

Պիտի խոսիմ անոնց վրա որչափ որ արտասանվելու համար շուրթեր այրե՜ն։

Այն նշանավոր օրը պիտի հիշաակեմ, յորում իրարու ձեռք թոթվեցինք, այն օրը) յուրում ամեն գլուխ հեղաշրջում մը, ամեն սիրտ կրակ մը և ամեն հոգի զմայլում մ՚ուներ։

Կ՚ուզեմ այն հանդեսեն) վսեմ գործերու փունչ մը քաղել։

Կ՚արի՜ կը գուրգուրամ այս հանդիսին վրա, զի մեկ հատիկ Է: