Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Ո՜հ, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հո՞ւր կամ ժըպի՞տ...
Չունի երկին աչացդ կայծերն ու կապույտ,
Վարդը չ՚ունի քու լանջդ անբիծ, լուսափթիթ...
Չ՚ունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ:
5
Գիշերն երկնի կայծից, լուսնույն սխրադեմ,
Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս... մեկո՜ւն գեթ...
Իսկ քեզ համար ես արցունքով կ'աղոթեմ,
Դու չ՚ես շնորհեր նայվածք մ'ինձ հուր աչերեդ:
Արդյոք էա՞կ մ՚ես, թե՞ երկնի զըվարթուն.
10
Կը նախանձին փայլիդ վրա վարդ, լուսնակ,
Ձայնիկդ ապշած լսելով քաղցր ու թրթրուն`
Նոճերու մեջ կ՚ըսգա լըռիկ լուսինյակ:
Ծնեի իցի՜վ թ՚հևացող հով մ՚անուշիկ
Եվ գգվելով երազք ճակտիդ այդ անսուգ,
15
Տայի շունչըս շուրթերուդ մեջ ես հուշիկ,
Լոկ սրբելով՝ եթե շողար աչքդ արտասուք:
|
|