Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժգույն այտերեն խարտյաշ մորուք մը վար կը թափեր. կարծես թե այդ անձին ներսը սրբազան բան մը կ՚որոտար, իրեն հետ ձայնը կը դողդոջեր, ձեռքը գանձանակ մը կար... ա՜հ, քաղցր այդ անձը... լուսո սիրահարը, հառաջադիմության զինվորը՝ Անձնվեր ընկերության առաքյալը.. թշվառներու անդունդին հսկող այդ աստղը ճանչցի և սարսըռացի... Հայաստանի արտասվալից ուրուն անցավ վրայես:

Պ. Գ. Չոպանն էր այս անձը. պարծանոք և հարգանոք կը հորջորջեմ. ԳՈՐԾՈ՛Ղ ՄԸ. փա՜ռք իրենք որ հիշատակ մը հիշատակով կ՚անցունե: Մեկ քանի տարի է որ Սահմ. [անադրության] հանդեսներուն և ազգային ուրիշ համախմբությանց մեջ իր գանձանակովը կերևի), ամբոխը կ՚ակնածի այդ պատկառելի մուրացկանեն, սրտե՜ն կուտա։

Անձնվեր ընկերության գանձանակն ինկած լումաները հին գլուխ մ՚հեղափոխելու կը ծառայեն, ուր գաղափարք ժանգոտած են, ուր աղջամուղջք կը վխտա՜ն։

Աշխատի՛նք որ մեր ընկած հայրենիքը վերականգնելու տքնող այդ առաքյալներուն ճակտին վրա մխացող քըրտունքը չը սառին։

Երանի այդ անձերուն, որոնք իրենց անշուք կյանքին հետ հսկա փա՜ռք մը կը տանին։

* * *

Փա՜ռք այն ընկերությանց, որոնց նպատակը մարդկության կամ հայրենյաց ավերակ սրտին հետ կը խոսի։ Հայրենասիրաց խումբը կուզեմ հոս հիշատակել, որ այս տարի