Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սահմ.[անադրության] հանդիսին առթիվ իր սրբազան ձգտմանը մեջ7) հսկա քայլ մ’առավ։

Հայաստանի ավերակ և ամայի սրտին վրա նորընձյուղ ծաղիկ մ’է նա, իր արևն իր նպատակն է, իր ցողն իր քիրտն է։

Մե՜ծ է իր նպատակն։

Նա հայրենի փլատակաց վրա գաղափարի վերանորոգության վառարաններ՝ վարժարաններ պիտի կանգնե․ հեղափոխության մրրիկներ՝ սմքած հանճարներ պիտի հարուցանե։

Իցի՞վ թե խավարասերներ իր նպատակին չը դավեն։ Կը թալկանան խնծիղք այդ ճիվաղներուն սև շրթանցը վրա, երբ այսպիսի լուսասփյուռ նպատակներ ասպարեզ կը նետվին: Կը մոտի այն ժամը, որ այդ սև կառափները ընկնին, որոնք վսեմին, բարվույն, ճշմարտին և գեղեցկին՝ բնության՜ հանճարը և մարդկության ոգին բաղկացնող այս չորս տարերք ցուրտ գերեզմաններ կը հանդգնին ըլլալ։

  • * *

Չեմ դանդաղիր մատուցանել իմ անկեղծ շնորհակալիքս Հայկական91 ընկերության8)92 Սահմ․(անադրության]93 հանդեսին94 այդ95 վեհաշուք96 դրոշակրին97:

Այս տարի ավելի շքեղ էր իր ճակատը, ավելի մեծ էր իր փառքը, վասնզի Հիսարի դպրոցի աղքատիկ աշակերտnւհյաց անմեղ սրտերն ալ ծափահարեցին։

Կը փութամ նաև99 շնորհակալ ըլլալ որբերու մեծանձն բարեկամին, որ բարեհաճեցավ Ս. Փրկչյան վարժարանի աշակերտները10, Սահմ.[անադրության]100 հանդեսեն101 չը ղրկել102։