Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ս. Փրկչյան որբե՜րը, անդունդը թափած այդ շողերը, ո՜հ, անոնք ո՜րչափ շնորհակալ ըլլալ գիտեն, իրենը ձեռքը սեղմող ձեռքին մեջ դողդոջալ և փայփայված ատեն փղձկիլ կը սիրեն. արտոսրը անոնց հոգիեն կը բխի, անոնք աշխարհի վրա բարերար սրտի սիրահար են լոկ։

Սահմ.[անադրության] հանդեսին ներկա գտնվող այդ որբոց մեջ չը տեսի մեկը, որ ժպտեր կամ զմայլեր, ամենքն ալ տխուր էին և կապշեին, մութ էին իրենց ճակատագրին պես:

Օրհնյա՜լ ըլլա այդ թշվառիկներու բարեկամը, թող ինք այդ որբոց աղոթքն հետը տանի, անոնք ալ իր հիշատակը, ինք որչափ անհունը ծածկե՝ փառքը չ՚կրնար ծածկել։

* * *

Երբ որոտընդոստ պերճախոս մը իր շանթերը զգածյալ համախմբության մը սիրտը խրելե վերջը թողուր որ մխա՜, ամպիոնին վրա շիկնոտ դեմք մ՚երևաց, ծափերու թագուհի մ՚ էր նա. թոթվեց հոն սիրտը՝ զգացմանցն այն բուրվառը, կուգար իր ճիչը ծափերու ամպրոպի մը մեջ սուզել, սակայն ամբոխին համար գրեթե նորատեսիլ էր այս... ուզեց ըսել և զմայլիլ և թողուր որ սրտերը լուռ ծափահարեն։

Ո՜հ, հանճարի երկնած շանթերը շուրթերու վրա կը մարին երբեմն, գույնն ու ձայնն են որ մարգը պերճախոս կընեն։

Երբ վերոհիշյալ ատենախոսուհին), որուն անունը հարգանոք կը հորջորջեմ, օր. Աղ. Վարդանյան իր ատենախոսությանը մեջ կըսեր «Ես սիրեցի իմ ազգս...», ակամա խնծիղ մը փոթեց շուրթերս, մրմռացի յուրովի. սիրեր է իր ազգը. նման անոր, որ առանց աղոթելու կը պաշտն յուր Աստվածը։