Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6. ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԱՌ ՍԱՄԱԹԻԱՑԻՍ

Զուգակշիռ Օգսեն էֆ.[ենտի]ի և Փանոսյանի և Հաշտություն

Սամաթիացի′ք.
Խառն ի խուռն կընթանանք. կանգ առեք վայրիկ մը. վիհ կա առջևնիդ. ական պեղած են ձեր ոտից տակ. ընկերական աղետալի պայթյուն մը կ՚սպառնա Սամաթիո և անվիրիպելի Է. Սամաթիա հրաբուխ մ’է այսօր. կը մխա. մոտալուտ է յուր պոռթկումը: Այդ ականին և հրաբուխին վրա երկու տարակարծիք բանակներ կան, գաղափարաց երկու ախոյան ըմբիշներ կան։ Այդ երկու բանակներեն, այդ երկու ըմբիշներեն կախումն ունի Սամաթիո ճակատագիրը. դոցա մինն է Լույս, մյուսն Մութն է։ Մութ անկանի պիտի. և այդ անկումը պիտի վճռե Սամաթիո բախտը. Անկումը որչափ մեծ և սոսկալի ըլլա՝ այնչափ շքեղ ու հաղթական պիտի ըլլա կանգնումը։ Այդ Անկ ու Կանգման մեջ փայլի պիտի Սամաթիո փառքը. Սամաթիո այլակերպիլ կ՚ուզե, որպեսզի նորփետուր զարդարվի. հեղափոխել կ՚ուզե, որպեսզի տապալե միապետները, զտվիլ կ՚ուզե, որպեսզի յուր ընկերականության մրուրն ու փրփուրը դուրս տա։ Սամաթիո ընկերական մարմինը խորդ ու ժահահոտ նյութերվ բնդորած է. ընկերական թորման օրենքը կը պահանջե, որ անգամ մը վերլուծի՜ ու վերաբաղադրի Սամթիա։