Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ազմկարարք և խավարասերք Սամաթիան խաղաղ, մի, անձնվեր, ազատասեր, գործող ու աշխույժ տեսան և նախանձեցան. պաղ ու գազան հոգիներ կարծես իրենց հակապատկերը տեսան ու զչարեցան։ Տեսնենք իրենց այդ չար նախանձն ի գործ դնելու համար ի՛նչ ըրին.— երկու բան կար ընելիք։ Երկպառակել Սամաթիան. վատահամբավել Սամաթիացին։

Որովհետև թշնամին ընտանի էր, ըսավ. Սամաթիան բաժնելու համար, պետք է կասկածներ հարուցանել խաժամուժ ռամկին մտաց մեջ, Սամաթիան վատահամբավելու համար՝ մուր քսելու է: Կասկածն հարուցին, մուրը քսեցին, Սամաթիա պառակտեցավ, Սամաթիացին վատահամբավեցավ։ Հետևա՞նքն,— հետևանքը «վաղը արև պիտի ծագե» ըսելու չափ պարզ և հայտնի է, այսինքն շինությանց գործույն հապաղումը1). շինությանց գործույն հապաղմանեն ի՞նչ պիտի հետևի,— շինությանց գործույն պաշտոնեից2) ապիկարությունը կամ անոնց անձեռնհասությունը.— այդ անձեռնհասության կամ այդպիսի անձեռնհասություն մ’ի վեր հանելու համար խարդախ և դավաճան հետամտության հետևանքն ի՞նչ էր,— մասնավորաց, թաղին պաշտոնեից, (անձին), դեմ ունեցած ատելությունը վրեժխնդրելու միջոց մը․ այսինքն մեկ քանի մարդոց բերնին մեջ պաշտոնեից անկումը խնդրող ու բողոքող կցկտուր ձայներ դնել, հոս ծպտյալ խարդավանքը մերկանալ կ՚սկսի, հոս գազան որոգայթ դավաճանությունն յուր սև դիմակը վար առնուլ կ’ստիպվի, զի հոս խնդիրն ալ հանրական ըլլալե կը դադրի ու կը մասնավորի, խնդիրն ընկերականութենեն ի մարդ, մարդեն յանհատն կ’անցնի, ալ անհատն անհատին հետ մարտնչիլ կ’սկսի։ Ո՞վ են այս անհատներ