Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատներ այժմ։ Վերցնենք խնդրույն քարը, և ահա տակեն Օգսեն էֆենտի մը ու Փանոսյան մը դուրս կ՚ելլան, երկուքն ալ ժողովրդյան գաղափարաց վրա իրենց դերն ունին, երկուքն ալ ժողովրդյան մարդիկ են ի նա. կշոքի զարնենք երկուքն ալ: Զուգակշռենք։

Սամաթիո Ազգին նվիրած նշանավոր անձերեն մինն ալ պարծանոք կ՚ըսեմ, թե Օրագրի» խմբագիրն է, 0. նշանավոր ստորագիրն Հայ լրագրաց մեջ փայլածին պես), խմբագրական ասպարեզը նոր մարդ մը կը տեսներ. ընթերցողը նոր ճաշակ մը ու նոր աշխույժ կը կ՚զգային անոր իմաստասիրական խորհրդածություններեն ու սպարդական ոճեն. ազգային խնդրոց նեղ ու աղոտ կարծիքներ նոր ընդլայնում ու նոր լույս կ՚առնվին, և ընթերցողք 0. ստորագրությամբ հոդվածներն այնպես ախորժանոք և հիացմամբ կը լափեին, ինչպես նոթին խորտիկ մը կամ պապակյալը պաղ օշարակ մը։

Ազգ.[ային] խնդրոց նկատմամբ ամենեն նոր, հանդուգն, իրական, շոշափելի, պարզք քաղաքագետ, հեռատես ու պայծառ կարծիքներ միշտ օրագիրն հայտնած է և կը հայտնե, խոսքիս ապացույց 2 — 3 տարվան 0. ստորագրությամբ և Օրագրի մեջ հրատարակված Ազգային հոդվածներն և ուրիշ լրագրաց կամ անձանց ազգային հոդվածներն իրարու քով թող բերե ու թող բաղդատե չհամոզվողը։ Թեև այս տարի օր մը Մասիսի և օր մ՚ալ երկրագունդի մեջ աղճատյալ և եսական Խոպան գրիչ մը քաշքշուկ և մեկն ալ բանաստեղծական գահավեժ դատմամբ մը վերացական առարկությունք անվանած էին Օրագրի կարծիքներ։ Չեմ ուրանար, թե Մանզումե ալ չէ հայտնած ազգօգուտ կարծիքներ. բայց ալ հինցած են նոքա, և կ՚երևնա թե Մանզումե ալ ծերանալ սկսած է, սա