Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանի ալ իբրև անդամ մը. ասի պատեհ դեպք մ՚էր, որով Օգսեն էֆ.[էնտի] ինչպես նաև յուր անդամակցաց գործելու ձեռնհասությունը ի վեր երևեր պիտի. ի՞նչ կը նշանակե, երբ Փանոսյան կ՚ելնե ու զՕրագիրն յուր ընտրող հասարակության աչքին կասկածելի կը ցուցնե)․ բարուրանաց «մուր քսելով վրան» և ասի պարզապես և ուղղակի Օրագրի թե խմբագրական և ժողովրդյան առ նա ունեցած վստահության վարկը կոտրելու անիրավ ջանք մ՚էր. Ասի՝ Սամաթիացիք ոչ զՕրագիրն, այլ զձեզ անվանարկել է, ասի ձեր ազատ «քվեն» հեգնել է, ու ազատ կամքը բռնաբարել և ազատ համոզումը գաղթակղել է Փանոսյանի միակ նպատակն է «ասով» խանգարել Նունյան վարժարանի շինությունը) և հասկցնել ազգին, թե լոկ ինք կարող է աղջկանց վարժարան կանգնել ու կառավարել։ Փանոս, եթե հառաջադիմության և ոչ «ցուցամոլության» բարեկամ է, եթե իրոք ազատամիտ և ոչ «եսական» մեկն է, ինչո՞ւ «մրցում» չ՚սիրեր։ Ազգին մեջ «գործոն ազգանվեր»— (անշուշտ իրեն նման)— մարդ չգտնվելու դժբախտության վրա կոկորդիլոսի արցունք) կը թափե։ Ինչո՞ւ համար երբ գործողը գործելու կը ձեռնարկե, իսկույն գործողին վրա կատաղի հարձակումներ կ՚ընե, զանի կը վատահամբավե և թումբեր ու խոչեր կը կանգնե գործողին ու շարունակողին քայլերուն առջև։ Սամաթիացի՛ք, թողունք զՕրագիրն և զմանզումե ազատ իրենց գործոց մեջ, մեկը ձեր ընտրած յուր ընկերներով թող զնունյանն և մյուսը թող զագապյանը) շարունակե. թող երկուքն ալ գործեն ու մրցին, տեսնենք ապագան զորն յերկոցուց ծափահարե պիտի. ով որ «սուր» ու «քաջ» կը մտածե՝ նա «հաստատուն» ու «տևական» կը գործե, զի «սկզբունքով» կը գործե։ Ով որ «հախուռն» ու «գահավեժ» կը մտածե՝