Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորա գործը պղպջակ մ’է, որ «ընդ երևալն կ’աներևութանա»։ Սամաթիացի՛ք, արթննանք. շրջահայաց ըլլանք. Փանոսյան կ’ուզե զմեզ երկպառակյալ պահել ու զմեզ կուսակցության բաժնելով գործելու անկարող վիճակի մը մեջ «կղզիացնել», զմեզ և գործող մարզիկը վհատեցնելով զինքը միայն «փառաբանել տալ» կը ցանկա։ Թոթվեցեք զձեզ, Սամաթիացի՛ք, կուսակցության «ցեցն» ինկած է ի ձեզ. միգուցե «մաշե»: Իրավ Փանոսի եռանդն ու աշխույժը շատ, բայց «խելքը» քիչ և «մտածումը» «կարճ» է քչիկ մը։ Սամաթիացի՛ք, դուք եսական «միապետությունը» տապալող առաջին թաղեցին եղաք, առաջին թաղեցին, որ դպրոցներ «ընկերությամբ» հառաջ տանել սորվեցուցիք Պոլսո Հայոց)։

Այսօր դուք միապետ մ’ունիք) ի ձեր գլուխ, որ զօրենքն իր «էֆենտի», «աղա», «պեյ», «փաշա» և «սուլթան» «քեյֆին» վրա հիմնած է։ Սամաթիացի՛ք, ասի ի՞նչ կծու հեգնություն է ձեր ազատասեր և ընկերասեր ոգվո ու պատվույն դեմ․ ըսել է որ դուք այսօր «քեյֆի» մ’օրինաց գերին եք. Սամաթիացի՛ք, անտարբերությունը մահ է. քիչ մ’ալ եթե անտարբեր մնաք «գերեզման» մ’է ձեր ներկան և «ափսոս» մը ձեր ապագան. մի թողուք, որ կուսակցության հրդեհը ձեր ընտանիքներն ալ համաճարակե․ դողացե՛ք․ հրդեհը Սամաթիո տուները քանդեց). միգուցե դուք ձեր կուսակցությամբ Սամաթիո ժողովուրդը քանդեք. հրդեհն զՍամաթիա դժբախտ հոգեվարքի մը մեջ թողուց, միգուցե դուք զանի ի գերեզման իջեցնեք։ Ամեն հրդեհ կայծե մը կ՝սկսի, ընկերային ամեն աղետաբեր ավերումներն ալ կուսակցություններեն կը ծնին, կուսակցությունք կարծյաց գայթակղությանց հետևանքներն են, «վայ մարդոյն այնմիկ՝ յոյր ձեռն գայցէ այս գայթագղութիւն»)։