Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարտեզդ իցի՜վ թե փթթեի վարդ լացող,
Եվ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ
Գունովս հերկել այտերդ, թափել գոգդ իմ ցող․
20 Թոռմեի գիրգ ձեռքըդ տայի կյանքիս վերջ։

Բխեի ես իցի՜վ թ՚առումը վըճիտ,
Եվ երբ հուշիկ նստած մոտ իմ եզերքին,
Ցոլանար իմ հայելվույն մեջ քու ժպիտիտ՝
Պղտորելով կապույտ ալիքս՝ ցամքեին։

25 Ա՜հ, իցի՜վ թե լինեի ես ճառագայթ
Շողշողայի դեմքիդ վըրա վայրիկ մի,
Խաբեի քեզ թ՚ես ավելի գեղազարդ,
Ի՚անուշաբույր մազերուդ մեջ մարեի։

Այլ ո՛չ, անգո՞ւթ, եթե տըվիր մեկուն սեր,
30 Իցի՜վ թ՚անոր գերեզմանին քարն լինիմ,
Եվ դու թոշնած գաս շնչե՜լ շուրջս... արտասվե՜լ․․․
Քեզ հրպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ...


1867