Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեր այդ կուսակցություն Նաբոգոդոնոսորա ծառն է). շատ մը զազիր ու վատթար կրից մեջ տղմոտած հոգիք՝ նորա բազմաստեղնյան ոստոց վրա որջացած են․ շո՛ւտ, Սամաթիացիք, շո՛ւտ «տապարն առ արմին դրէք»), պետք է տապալի այդ ծառն, որպեսզի ցրվին «որջացյալք»։ Սամաթիո ընկերական նավը «կոհակաց» ու «մրրկաց» մատնված՝ կը տատանի ընկլուզամերձ, այդ նավն իր մեջ «մեղավոր» մ՛ունի. շո՛ւտ, «Վիճակն արկէք», «Յովնան ի ծով»)։ Եթե ոչ՝ Սամաթիան ամբողջ ընկղմի պիտի։

Հայկական Ընկ[երություն]ը) Սամաթիո մեծության խորհրդանշանն է, Սամաթիո արժանյաց հայելին է, ատոր մեջ կը կարդանք ու կը տեսնենք Սամաթիացի Հայոցս կրակոտ հոգին, աշխուժավառ սիրտը, գեղեցիկ զգացումներն ու գովելի բարեմասնությունները։ Հայկական] Ընկ․[երություն]ը՝ Սամաթիո հոգին է. Հայկականին հայհոյել), Սամաթիացվոց հոգվույն հայհոյել է։ Պատվո և զգացման տեր Սամաթիացի՛ք, ձեր էն նվիրական պատիվը, ձեր էն գեղեցիկ ու վեհ զգացումը Հայկականի մեջ կը փայլի, երբ զՀայկականն հեգնեն ու անվանարկեն, զձե՛զ, ձեր պատիվն ու զգացումը հեգնած ու անվանարկած կըլլան, դեռ անտարբեր կը մնա՞ք, Սամաթիացի`ք, զձեզ բաժանել կուզեն, որպեսզի տիրեն) միացե՛ք, զորութւուն ի միության է. ձեր միության կեդրոնն Հայկ[ական] Ընկ.[երություն]ն է, կեդրոնը քանդել կ՝ուզեն, որպեսզի ամբողջ Սամաթիան քանդեն. ճիզվիթք երբ իրենց մեկ սև նպատակն հառաջ տանել կուզեն՝ զըն տանիքներն իրենց միջոց ու գործիք կ’ընտրեն, Սամաթիո ոսոխն ալ կուսակցության որոմը նախ ընտանյաց մեջ սերմանեց, որպեսզի երկպառակության հոգին ընկերության ամեն կարգին մեջ համահավասար ճարակել