Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տա, բայց խաբված է. իր ցանած որոմներն ապառաժի վրա անկան մի այն, փուշերու մեջ հեղձան միայն, վա՛յ այդ անմիտ և ապիկար որոմնացանին։

Կուսակցությունը Սամաթիո քամակին վրա բացված քաղցկեղ մ’է, պիտի հյուծե Սամաթիան և մինչ յանդունդն գերեզմանաց թավալե պիտի։ Ա՜հ, դահիճ մ’է, սոսկացե՜ք, պիտի անդամահատե զՍամաթիան և գլխատե պիտի զՀայկականը. օ՛ն, փութացե՛ր, Սամաթիացի՛ք, բուժել զայդ քաղցկեղն ու արտասահման տարագրել դահիճը։ Ո՞չ, Հայկ.[ակա]ն Ընկ.[երությունը], Մանզումեի ներկայացուցած Հայկ․[ական] Ընկ.[երություն]ը չէ՛. Օրագիր՝ Մանզումեի ներկայացուցած Օրագիրը է՛։ Մանզումեի պես կարճատես և սևադետ չէ ամեն ոք. մենք այսչափ տարիներե ի վեր զՀայկականն իր անձնվեր ու հայրենասեր գործքերովն՝ (ըստ յուր կարողության)—և զՕրագիրն իր ազատամիտ և օրենսգետ խմբագրությամբ լավ կը ճանչնամք), ինչպես մարդ մը յուր ազատ դիտակցությամբ կը ճանչնա ճշմարտություն մը։ Մանզումես երամակ մը հուվ կլլողներու դյուրախաբ գլուխները գայթակղելու համար՝ Հայկ.[ական] Ընկ[երություն]են և Օգս[են] էֆենտիեն նպատակի, գործի, եղելությանց են. հաշիվ կը պահանջե։ Մանզումե Հայկ.[ական] Ընկ․[երութեն]են և Օգս[են] էֆենտիեն ավելի վաղ ժողովրդյան մարդն եղած է. ժողովրդեն գործի. նպատակի ևն. համար այնչափ մեծագումար դրամներ ու նպաստներ առած է. ո՞ւր են նոցա կատարյալ և ամբողջ հաշիվները.— անշուշտ աղա, փաշա, պեյ, էֆենտի քեյֆին հարցնելու է—։ Նույն դրամոք, նույն նպաստիվք, կատարյալ գործեր ու կատարյալ նպատակներ ի գլուխ կ’ելլեին. ինչ ձեռնարկեց կիսկատար թողուց). թեև կերպով մը գովելի են յուր