Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիսկատարքն ալ, զի մեծագործությանց հիմերն են. ուր աշխույժ շատ և հանճար քիչ կա, հոն գործք շարունակություն և կատարելություն չունին, հոն սկզբունքն «եղեգն շարժուն ի հողմոյ յանապատի»27) է․ ո՛չ, ո՛չ, Սամաթիացի՛ք սխալ և շինծու են Փանոսյանի այն կարծիքները, թե Օգսեն Էֆ․[ենտի] և իրեն համամիտք Ագապյան վարժարանի թշնամի են և զանի կործանել կ’ուզեն ո՞չ ապաքեն սոքա էին, որ օր մը զՓանոսյան քաջալերեցին և աջակցեցին նորա՝ Ագապյանը կանգնեցին Սամաթիո դպրոցազուրկ օրիորդաց համար. միթե այն ատենը Ագապյանը կանգնելը Նունյանը ավերակ պահելու թշնամությո՞ւն մ’էր, որ այսօր ավերակ Նունյանը վերականգնելը Ագապյանի կործանման սպառնալիք կամ թշնամություն համարին. ո՜վ մտաթափությանս, միշտ աջ աչոք դիտենք Սամաթիացիք, որ գործը բարի տեսնենք, ձախ աչոք չ’դիտենք, որ ամեն գործ չար տեսնենք։ Սամաթիացի՛ք, զձեզ գրգռելու I զձեզ Oրագրի դեմ զինելու համար Մանզումե այս խոսքերր կըսե, Փանոս․[յան] Սամաթիո խորթն է, իսկ Օգս․[են] Սամաթիո հարազատն է, սա միշտ իբր ընտանի մը, իբր բնիկ մը պիտի մտածե Սամաթիո վրա, իսկ նա միշտ իբր խորթ մը։ Ագապյանը ձերը չէ, Սամաթիացի՛ք, անոր Փանոս.[յան]ի աղա, պեյ, էֆենտի, փաշա քեյֆը կը խառնվի28)։ Սամաթիո աղջկանց վարժարանը Նունյանն էր, է և պիտի մնա. պետք է դուք Նունյանը կանգնեք, անի Մերն է, անի Սամաթիացվոցն է։ Փանոս․[յան] անցավոր մ’է, Ագապյան վարժարանի ներկան հառաջադեմ ապագա չունի քանի որ հառաջադիմությունը քեյֆի վրա է, երեկ Փանոս[յան]ի քեյֆը կ’ուզեր, որ մինչև 1871 հուլիս 11 կյուրակե առավոտ ժամ 101/4 օրիորդ Վարդանյանք29)