Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(զույգ մը քորք) շարունակեին. այդ ժամանակետեն անգին աղա֊փաշա քեյֆը չուզեց որ շարունակեն. անոնք ալ չշարունակեցին։ Քաջ գիտնանք, Սամաթիացիք, որ այսուհետև, երբ Ագապյան վարժարան գնացող օրիորդի մը եղբայրը կամ ազգականը, կամ ծնողքը կամ բարեկամը Փանոսյանի հետ հակակարծիք ըլլա, նույն օրիորդն ալ օր, Վարդանյաններուն բախտին բախտակից պիտի ըլլա. և այսպես շարունակելով սա տխուր գուշակություն ընել պիտի տա մեզ թե օր մը բոլոր օրիորդներն արտաքսելով համբավատենչ Ագապյան վարժարանն ալ Փանոսյանի կիսկատար արարից դըժբախտ ճակատագրին ենթարկի պիտի.— Աստված չ’ընե—: Ագապյան վարժարանը հյուր մ’է Սամաթիո համար. իսկ Նունյանը բնիկ Սամաթիացի է․ գուցե օր մը Ագապյան վարժարանը Փանոսյանի հետ Սամաթիայեն գաղթիբայց Նունյանը կը մնա և պիտի մնա, քանի որ կա Սամաթիան, քանի որ կան զանի կառուցանող Սամաթիացիք, ուրեմն, Սամաթիա֊

Հետաքրքրական էր իմանալ, թե արդյոք օր, Վարդանյան ի՞նչ պատճառով հրաժարած պիտի ըլլա, հարկավ դպրոց մը, ինչպես աշակերտ ընդունելու նույնպես զանի հրաժարեցնելու օրենք մ՝ունի, բայց գուցե Ագապյան վարժարան «բնության» օրինաց ենթական ըլլաով, քաղաքական օրինաց ենթակա չճանչնար ինքզինքը։ Բայց, Փանոսյան, Ձեզ ամոթ չէ՞, առանց, փաստի, դատի, քննության վճիռ տալ. կը հիշե՞ք Մխիթար վարդապետի խնդիրն30) իր պարագայիվք, պռավո՜ Փանոսյան, սկզբունք ունիք եղեր, հոգ չէ, դուք վարժված եք բան մը խոսած ըլլալու համար խոսիլ, բայց գիտցիր Մանզումե, որ ալ «հասկցածնիս չհասկանալ ձևացնելու ատենն» անցավ, ալ ասկե վերջ Ձեր պեյ էֆենտի փաշա վե աղա քեյֆին31) մեր ազիզ, էհալի, սուլթան, փատիշահ վե իմբերաթոր քեյֆը պիտի խառնվի, դուք առանց փաստի ու դատի վճռույն ու վճռողին ինչ պատվանուն կուտան «մաքասարանութենեն»32) լավ գիտեք։ Աստված խելք տա Փանոսյան, ի՞նչ ըսեմ։