Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փոխանակ քաղցր օրորներու, հայրենի՜ք,
Օրրանիս քով մայրիկս ըղքեզ միշտ ողբաց,
Համբույրին հետ շիթ մ՚ ըզգացի արտասվաց,
Աչերս տեսան արցունքներու լոկ երկինք։
5
Ավերակաց ծաղկանցըդ սոսկ այցելու
Զեփյուռն չ՚եկավ նժդեհ ճակատս շոյելու․
Փառաց դարեր ծընող ընկնող հայրենի՛ք,
Մամռոտ ավերք և դամբարան զորավիգ
Արարատյան հսկայից,
10
Ուր ծոր ճակտով վիրալից
Հեծե ոգին հայկական․․.
Բայց ի զո՜ւր․ ողբ, վայ, կական
Եվ արտասուք ու հառաչ
Քեզ ըսփոփել չ՚են կարող,
15
Այլ վեհ ճակատ քրտնաշող
Ի՚արյունաբուխ կող ու լանջ։
Մոխիր հագած, արյուն ծըծած սև հողե՜ր,
Ուր կը տիրեն սոսկում, տըխուր հիշատակք,
|
|