Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնեմ). եղբայր, սա ճակատագրիս դեմ կը խոսիս․․․ լռենք... աչերս կը լեննան... վերջացնենք... մատներս կը մսին, երթամ վարը քիչ մը տաքնալու)...

Կը խնդրեմ, որ դու ալ քու վրայոքդ մասնավոր տեղեկություննեը պարունակող նամակ չզլանաս բարեկամեդ... հոսցուրտը սկսեց, ածուխի կողովներով պզտի մերկ ու մսած աղջիկներ կ’երթևեկեն փողոցներու մեջ. հիրավի Վիկթոր Հյուկոյի աչքեն խլրտած է այս տեսարանը. հարուստները ջահերով կ’զբոսնուն, աղքատները առկայծ հողե կանթեղով մը կը մսին... ասոնք ալ սքողենք, Վարդան—Մարտիկ—Պետրոս — նույնություն), մեր ճակատագիրները դպրոցի մեջ միացան և տեսնենք ի՜նչ համախմբություն մը զայն պիտի լուծե)։

Ընտանիքդ սիրով քեզ կողջունե... նամակդ փութացուր. այսօր այսչափ... կը մսի՜մ...

Անկեղծդ
Պետրոս Դուրյան

1870, Դեկտմ. 21

Սկյուտար