Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Ալ ծոցեդ թռեր են հուսո քաղցր հրեշտակք
20
Եվ արյունոտ դափնի մ՚անգամ չ՚են թողեր...։
Սև շղթաներ եղան ինծի խանձարուր,
Մըթության մեջ սըրտիս վըրա հսկեց սուր,
Միթե Հա՞յ եմ՝ մինչդեռ չես իմս, Հայաստս՛ն,
Եվ հոյակապ, վես կոթողներդ պատվանդան
25
Օտարաց, գահդ հիշատակ,
Եվ ճակատըդ կրես պըսակ
Արդ փըշահյուս, սև նոճի...
Ալ չըկա՜ վառ թաղդ առջի,
Որուն ականց տեղ անգին՝
30
Դառնաթախիծ մըտածմանց
Քրտունքներ սառ՝ քար կտրած՝
Կնճռոտ ճակատդ պճնեցին։
Երբոր տեսավ արյունլըվա վարդին ծոց՝
Վարդատարփիկ բուլբուլն դողով թռչեցավ,
35
Սուգին փափկիկ թևքն արցունքով թրջեցավ՝
Սիրատրոփ լանջք կուսից տեսավ երբ սրախոց...
Լըռեցին քնար, համբույր, գեղգեղ և մրմունջ,
Հրաժե՜շտ տիրեց... և սիրակաթ շուրթեր մունջ
Համբուրեցին սև հողեր, ժայռ և ալիք,
40
Բույլ բույլ, բյուր բյուր ոգիք թըռան տրտմալիք.
Մասյաց մուսայք դողահար՝
Թողուցին պսակ և քընար.
Դաշտեր, ձորեր և սարեր,
Ալիք, ժայռեր և սառեր,
45
Հե՜գ հայրենիք Հայաստա՜ն,
|
|