Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1871

3

<Առ

Տ. Խորեն եպիսկոպոս Նար֊Պեյ>

Գերապատիվ Տե՛ր․

Այն հանճարի և եղբայրսիրության արտափայլումները, ճակտի և սրտի ճառագայթներու այն շքեղ միացումը, որով կը սավառնիք՝ կը դրդեն զիս Ձեր Սրբազնության դիմել, Ձեզ յորում տնանկին՝ հաց և դիակին կայծ տալու կազմ¹ հոգի մը կը վառի. Աստուծո տաճարի բուրվառ մը, անդնդոց մեջ կանգնած² լապտեր մ’է այն։

Գերապատիվ տեր, Դուք Քրիստոսի ճառագայթը և միանգամայն հանճարի թևն ունիք, կույր մը չէ Ձեզ դիմողը որ աչերը բանաք, այլ մեկը որ ճակտին վրա սև ամպ մ’ունի. հյուղի մը հառաչն է այն, հոն ուր վառարանն ամայի է և սիրտ կը մխա, հոն ուր կյանքը կը լռե և քնարը կը հեծկլտա։

Շատ անգամ հանճարի փոթորկին մեջ խարխուլ հյուղի մը տախտակը կը տարուբերի լոկ․ երբ այն փոթորիկը կը դադրի, աղիտալի վերջալույսի³ մը4 մեջ վայրի ծառե մը չոր տերև մը կ’իյնա. այն տախտակը անհուշության հողակույտը5 հարդարող ցուրտ թի մ’էր, և այն տերևը գուցե համաստեղութեններեն7 իյնող8 աստղի մը շուքը։