Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՜նչ ի՜նչ հանճարներ հյուղին այն գահոսային սեմին վրա խամրեցան կամ մարեցան. հասարակաց գերեզմաննոցներու մեջ հողակույտներ կան, որոնք հրաբուխներ պիտի ըլլային, բայց կայծը սրտի թանձր խավարին մեջ առանց երբեք հրահրելու թաղված Է...։ Հանճարը վհին մեջ գանկ մը եղավ, առանց մարդկության եթերին մեջ գիսավոր մը ըլլալու։ Ես ալ ժամանակե մը ի վեր այն սեմին վրա կը դողդողամ կամ կը պլպլամ առանց հանճար մը ըլլալու, այլ մարդկային հեղափոխական հրաբուխին բոլորտիքը դեգերող արյունած աչք մը որ անոր կայծերը կ՚ընդնշմարե՝ իր հոշոտած զոհին արյան կալյակները դիտողե վագրի մը պես։ Ես կ՚ուզեմ այն հեղափոխական հրաբուխեն)՝ այն սիրո հնոցեն՝ այն մարդկության արշալույսեն՝ Գողգոթայեն ձգտիլ մինչև այն գահոսը՝ այն գոս արմատը՝ այն մարդկության վերջալուսային տժգույն հորիզոնը՝ հյուղը։

Այլ բավ հողե կանթեղի մը հետ հսկեցի առանձին, ալ բավ սրտիս կայծերովը աստղերուն հետ ընդհարեցա անձայն, ալ բավ քրտանց ճակտիս վրա սառիլը զգացի. կը նետեմ ոտքս ահա դուրս այն նսեմ սեմեն և նախ ձեզ՝ սիրո պաշտոնեիդ կը դիմեմ։

Ձեր Սրբազնությունը, նշանավոր առթիվ մը, համակրական տեսակցության մը պատիվը ինձ տալե զատ, երջանկություն մ՚ալ ներշնչած Է), որ կը նմանի խղդուկ սրտի մը արցունք մը տալու. ասի խոստում մ՚է, որուն քաղցր պահանջումը պատեհ առթի մը վերապահած էի․ ահա առիթը ինձ կը ներկային)։

Ներեցեք, Գերապատիվ Տեր, այն հրաբուխի սրտին, որ

[1]

  1. Պետրոս Դուրյան