Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տված. թեպետ կրնայի այն ատեն ևս նամակ մը երկրորդել սակայն ի՞նչ գրեի․ ի՞նչ կրնա գրել այն՝ որուն սիրտը դատարկ է. պիտի մակաբերես արդ յուրովի, թե քանի որ այժմ կը գրեմ՝ անշուշտ սիրտս լցուն ըլլաուլ է․՜․՜․՜․ այո՜, առելի է նա սգալի հիշատակի մը արտոսրով)։

Ես գրեթե խաղաղ կը նիրhեի, երբ Մայիս 21ի սև գիշերն կը քրտներ), երբ հոգի մը սրտերու և գերեզմանի մեջտեղ կը կողկողեր:

Փըտտեցան նորա ոսկերքը հիմա), հարթ և անհայտ եղավ նորա հողակույտը․․․ Չ՚էի ուզեր հավատալ թե պիտի մեռնի մինչև այն ժամանակ, երբ իր վերջին նվաղյալ նայվածքներեն մին արձակած ատեն, դեռ ինձ չհասած երկուքիս մեջտեղ ինկավ՝ մարեցավ․․․ մինչև այն ատեն, երբ խղդուկ ձայնը տխուր «մնաս բարով»ի մեջ կը մարեր... Ա՜հ, հիշատակներ կան որոնք իրենց շարունակությանը մեջ միշտ միևնույն շանթերն են.․․: Սրտիս ծալուցը մեջ միայն մեկ կորովի խորշ մը կրցի իր տխուր դամբանականը) արտասանելու վերապահել։

Ինչպես որ տեղ մ’ըսած եմ), մարդկության վառարաններեն մեկուն՝ վարժարանի մը մեջ, սև ճակատագիրը երկաթյա պսակով մը մեր գլուխները իրարու մոտեցուց, սեղմեց, ի մի խմորեց գաղափարները, և մեզ՝ մանուկ հանճարներս՝ դալկահար շանթերու փունջ մ՝ըրավ․ և այդ սև ճակատագրիս պըլլված շաթերեն մին կը մարի ահաբոլորովին, տխուր վերջալույս մը պատկերելով իր սիրելյաց սրտին խոր:

Տխո՜ւր խոստովանություն։

Ես Վարդանի շարունակությունն եմ։