Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7

Առ

Մեծ. ‹ապատիվ› Ա. էֆ.<ենտի> Լուսինյան.

Կ. Պոլիս

Եղբա՜յր իմ,

Ներեցեք։

Իրավամբ ղնե հռչակել կուզեի), այլ զգացումներս մար և գրիչս տկար գտի նյութին վսեմության առջև... ա՜հ, միթե կարելի՞ է օվսաննա մը հեծկլտալ)։ Այս օրերս դարձյալ մշտնջենավոր վերքս) շունչ առավ կուրծիս տակ, երկնքիս այդ սև աստղը. ձգե՛ սա «նոճյաց տղուն» (իմ) օձիքը, սա «դաշնակաց բուն» որ վսեմությանց առջև երբեմն կ՚ապշի, որուն սրտին անդունդը կ՚ալեծփի և շուրթերը քար կը կտրին, որ միշտ իր վերքին կը նայի ինչպես փառասերն իր աստղին... Ձգե՜ սա «մտերմաց դալկահարը»)

Հանցավոր եմ... այլ ո՜չ, վէրքիս մոտեցի՛ր, եղբայր իմ, սա ահարկու անդունդին... սակայն սև ժայռը և երկնի աստղը կրնան հոն նայիլ լոկ։

Կու հուսամ որ մինչև այս տողերուն հասնելուդ ներեցիր և իմ չը կրցած հասկցուցածս դու գոլ հասկցար անշուշտ, վասնզի սրտի մը խավերը կրնա թափանցել բանաստեղծի մը խոկմանց սլաքը). դեռ շատ կուզեի գրել, բայց թե՛ ես անհուն