Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ և թե՛ եղբայրս նամակը ուշ ձեռքս հասցուց6). բայց նա ալ այսպես ընել ստիպված էր պարագայից բերմամբ։

Նամակիդ12 կ’սպասեմ13։

Ի տեսություն․

1871 Օգոստ. 1314

Եղբայրդ
Պ. Դուրյան

8


< Առ

Պ. Հ. Ճանֆեսճյան>

Մտերիմդ իմ,

Ահա՛ անհուն «մնաք բարով»ի առաջին թելը կը զարնեմ։

Զքեզ տեսնել ուզեցի․ ուզել՝ ինձ համար ծարավիլ է. դողդոջ քայլերս կարգի դրի ձեր տունը գալու, զքեզ հարցուցի և հարցունելուս1 հետ՝ անմիջապես կոշիկներուդ տեղը նետեցի ակնարկս. մայրդ և դատարկությունը տխուր պատասխան մը տվին ինձ.— Հոս չէ։ —«Եղբայրս — ըսի յուրովի — հոս չէ՜․․․»։

Գիտեմ, կենաց դառն ներդաշնակությունը չներեց գալ տեսնել անգամ մը եղբայրդ1), դալկահար2 և դողդոջ հյուրը. սակայն այս ճակատագրին սևությանը ի՞նչ պետք է ըսել, որ իմ տկար քայլերս չի վարձատրեց և ստիպեց զիս հողդողդ