Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըղքե՛զ, ըղքե՛զ ողբարցին,
Որ ուրացողք քեզ բացին
Բյուր բյուր՝ սև սև գերեզման։

Հայն էր, որ թագըդ գըլորեց փայլարձակ,
50 Եվ ալևոր ճակտիդ բարդեց սև ամպեր,
Հետո վայեց, երբ գերեզման կըշտապեր,
Այլ շնչասպառ էր՝ չուներ ձեռքը կայծակ,
Որ այն ամպերն փոթորկաբեր փարատեր,
Եվ հայրենիքն շղթաներե ազատեր․
55 Նոճյաց խորքը մահվան շունչը սոսափեց,
Սոսկմամբ ցնորած Հայն իր երկրեն խուսափեց
Թողուց ավեր և արյուն,
Թաղեց հոն փառք և ավյուն.
Արդ կը տեսնե բոթաբեր
60 Ներկայն՝ ճիգ մը չը թափեր,
Հայաստա՛ն, քեզ փրկելու,
Անզգա դարձած դարե դար՝
Չը հիշեր քեզ, չը փութար
Քեզ անձկանոք գրկելու։


1868