Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոտնփոխներս ներդաշնակելով մեկնիլ տխուր ու ցաված։ — Ո՞ւր.— Փնտռել խորշ մը, ուր արտասվաց բոցանուտ շիթերը կը քողարկվին մարդոց աչերեն։

Իմ վիճակս հուսահատական է, եղբայր իմ․ սակայն ես հանդարտ եմ և հարկավ քիչ մը տխուր, թոշնեցավ ամեն մարդկային տենչ՝ սրտիս մեջ, տենչ՝ աշխարհի այդ ոսկեզօծում. ամեն հույսերս մոխիր դարձան, իբրև մեքենա կապրիմ գրեթե, իմացական հրահրումս կորուսի, մտածումներս կարճ են և մութ։

Սակայն մի՛ ցավիր, բարեկա՛մ, սապես համոզվե, որ քու եղբայրդ գերեզմանի տեղ Նոյան տապանը) կը մտնե աշխարհի արյունահեղեղեն փրկվելու համար․․ ո՛չ, այս սև մտածումը չը կշռեր երբեք ծանր՝ հոգվույս վրա, որչափ արցունք մը աչացս մեջ։

Ո՜հ որչա՜փ ինձ հաճոյական է քեզ առընթերակցելով դալկահար վերջալուսի մը փողփողումովն քանի մը ժամեր ծծել․․․ սակայն գիտեմ, այս հիվանդությանս մեջ փոքր ինչ նողկալի եմ... ինձ նայողին ճակտին վրա արգահատական ծալքերու պատկերումը կը տեսնեմ ես։

Սակայն դու, սրտահոգ բարեկամ, գիտեմ, որ միշտ զիս ժպիտներուս, ցավերուս, առողջությանս և հիվանդությանս մեջ առհասարակ համահավասար, անհողդողդ, սիրով կը սիրես, և երբ իմ վրա գուրգուրալով ներքինս կուզես խառնել․․․ Կուզես կմախքով լի հոգի մը խռովել․․․ սոսկալի երազոց անդունդ մը պղտորել, որ սիրտս է, ուր մահվան լռությունը կը աիրե և այն լռությունը լուծանող երկնիր արձագանքները կան միայն․ դուն ալ հնչեցուր հոն քու քաղցր բարբառդ, բարեկամ, գերեզմանի մը համար նոճիի մը ձայնը