Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավ է, և երբ այսուհետև տեսնվինք շատ չը պիտի խոսիմ այլ լոկ ակնարկներով պիտի գոհանամ:

Երբեք մի՛ մտաբերեր որ ես հուսահատ եմ. բնա՜վ, բանաստեղծ մը մահվանե չը սոսկար, այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային, և ես միայն մահկանացու։

Այսպես համոզվե՛։

Ի քաղցր տեսություն
Պ. Դուրյան

1871 Սեպտ. 5

Սկյուտար


9

Առ

Մեծ. <ապատիվ> Ա. էֆ. <ենտի> Լուսինյան

Կ. Պոլիս

Եղբայր իմ,

Շնորհակալ եմ որ միշտ կը հիշեք զիս. «հուշը» «սեր»ի1 քույրն է1)։ Կը ցավիք անշուշտ որ ես փոխադարձաբար չ’եմ խոսիր։ Ձեզ հիշեցուցած եմ արդեն, որ ես «վսեմ» ին առջև կը պապանձիմ2). պատասխանելու համար բավական կը համարիմ երբ արտոսր մը ալքիս ետևը կ’այրի, և շունչ մը2 շուրթերուս մեջ3 կը բեկբեկի4, մանավանդ հիմա որ հոգվույս կենսաբույր ծաղիկը թոշնած է, և նորա տեղ վերք մը կը մխա ներսս։ Երկու տող բան չ’եմ կարող գրել, երևակայությանս